Կառավարության որոշմամբ՝ ՔՊ-ն և ՀՀԿ-ն կդառնան...

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց Երևանի Կենտրոնում՝ Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող 843,83 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 630 քմ մակերեսով հողամասը տրամադրել վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով:

Անշարժ գույքի ամսական նվազագույն վարձավճարը կազմում է 10,3 մլն դրամ:

Նշենք՝ տարածքը ծառայելու է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես գրասենյակ։

Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։

843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում է, որ վերանորոգումից հետո այն կդառնա ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը, քանի որ գտնվում է Կառավարության շենքից մոտ 70 մետր հեռավորության վրա։ Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա պողոտայի վերջնամասում։

Նկատենք, որ այդ գրասենյակը գնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի անմիջապես հարեւանությամբ եւ նախկինում այնտեղ ԲՀկ գրասենյակներից մեկն էր: