Կառավարության որոշմամբ Հայաստանում կբացվի 284...

Կառավարության այսօրվա նիստում նորկայացվեց նախագիծ, որով առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (նախկին ԻՏՁՄ), որպեսզի այն Հայաստանի կրթական հաստատություններում բացի ևս 284 ինժեներական-ռոբոտատեխնիկական լաբորատորիա։

 

Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց՝ այս պահին մեր երկրում գործում է 350 նման լաբորատորիա, որոնց եթե ավելանան ևս 284-ը, լավ ներդրում է լինելու տեխնոլոգիական զարգացման համար։

 

Նախարարը նշեց՝ հաջորդ անգամ նմանատիպ լաբորատորիաների ստեղծման համար կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաև այլ կազմակերպություններ։

 

Վերոնշյալ նախագիծն ընդունվեց Կառավարության կողմից։