Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը շարունակում է իրեն «վերին արտի ցորեն» համարել և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնել իր պաշտոնը ստանձնելու հայտարարգիր։
Կառավարության բոլոր անդամները օրենքով նախատեսված ժամկետում ներկայացրել են իրենց պաշտոնը ստանձնելու հայտարարգրերը, որոնք առկա են նաև հանձնաժողովի պաշտոնական կայքում, իսկ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը բացակայում է, ինչը նշանակում է, որ նա չի ներկայացրել հայտարարագիր։ Հետաքրքիր է, որ հայտարարագրեր են ներկայացրել անգամ ժամանակագրորեն Կարապետյանից հետո նշանակաված չինովնիկները։
Հայտարարագիր են ներկայացրել անգամ ՀՀ վարչապետն ու իր ընտանիքի անդամները։ Ըստ ամենայնի, Վլադիմիր Կարապետյանը համարում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից լինելը իրեն առավելություն է տալիս, ու ինքը կարող է հանրությանը հաշվետու չլինել։



