Կապանի երկու բնակչի մարմնում մարիխուանայով փա...

Կապանի երկու բնակչի մարմնում մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացրին ՆԳՆ ոստիկանության ծառայությունից, նրանք ձերբակալվել են։ 

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը իրականացվել է Սյունիքի մարզային վարչության և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ համատեղ։

Օգոստոսի 22-ին արտերկրից Հայաստան վերադարձած կապանցու մարմնում հայտնաբերվել է մարիխուանայի ավելի քան 4 գրամ ընդհանուր քաշով փաթեթ։ Նմանատիպ դեպք արձանագրվել է նաև օգոստոսի 23-ին․ այս անգամ 28-ամյա տղամարդու մարմնում հայտնաբերվել է ավելի քան 16 գրամ մարիխուանայի փաթեթ։

Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ թմրամիջոցի մաքսանենգության հատկանիշներով։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։