«Կապանի դիրքի վիճակը «հերքող» տեսնայութերն ու...

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապանի դիրքի վիճակը «հերքող» տեսնայութերն ուղղակի հաստատում են նախնական տեսանյութը։ 

Ակնհայտ երևում է, որ ամենայն հավանականությամբ ուժեղ ճնշում են գործադրել զինվորականների վրա և այնքան ջանադրաբար են հերքում նախնական նյութը, որ ծիծաղելիության աստիճան հստակ երևում է տեղի ունեցած աղետից հետո վնասները չեզոքացնելու իշխանական մղումը։

Հավելենք, որ փաստերն այնուամենայնիվ այդ «հերքիչ» տեսանյութերով չեն հերքվում։ 

Իշխանությունն, իհարկե, քրեական գործեր կհարուցի բողոքող զինվորականների դեմ ու ամեն կերպ իր նախրին կհամոզի, որ սա էլ «նախկինների դիվերսիա» էր և որ Կապանի դիրքերն ամուր են` ինչպես Թմկաբերդն էր, մինչ դավաճան իշխանուհու արարքը»։

Տեղեկացնենք, որ երեկ ուշ գիշերին Կապանի N դիրքի սահմանապահները տեսանյութ էին տարածել, որով հերքում էին իրենց կողմից հրապարակված նախնական տեղեկատվությունը: