Առնվազն 20 մարդ է զոհվել Կամերունի հեռավոր հյուսիսային շրջանում նավակի վթարի հետևանքով։ Այս մասին «Սինհուա»-ին հայտնել են ականատեսներն ու անվտանգության աղբյուրները։
Ականատեսները պատմել են, որ նավը վթարի է ենթարկվել Լոգոն և Չարի դեպարտամենտի Դարաք կղզուց ուղևորներ տեղափոխելիս:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել։
Ծանրաբեռնվածության, ոչ պատշաճ շահագործման և վատ եղանակի պատճառով այս տարածաշրջանում հաճախակի են լինում նավակներով վթարները: