
Սեյսմոլոգները 5,3 մագնիտուդով ցնցումներ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկա թերակղզուց ոչ շատ հեռու։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի Պետրոպավլովսկից 472 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժի օջախը գտնվել է 18,4 կմ խորության վրա։
Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8.8 մագնիտուդով։ Այդ օրվանից ի վեր գիտնականներն ամեն օր գրանցում են հետցնցումներ։ Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Սեյսմոլոգները նշում են, որ հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են։
Ցնցումների պատճառով ակտիվացել են նաև այդ տարածքում գործող մի շարք հրաբուխներ։