Կա՛մ Արարատ Միրզոյանը չունի ՀՀ դիվանագիտական...

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Անադօլու» գործակալության ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին։ Գրառման մեջ ասվում է․

«Երկու տարբերակ կա. 

1. Արարատ Միրզոյանը չունի մեր երկրի դիվանագիտական պատմության տարրական գիտելիքներ եւ անտեղյակ է մեր հասարակության մեջ տիրող կարծիքներից

2. Արարատ Միրզոյանը մեր երկրի քաղաքացիներին չի հարգում ու փորձում է իր էժան ստերով կերակրել

Իր հարցազրույցում նա նշել է. «Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում»։ 2014 թվականին ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, բայց ոչ թե Միրզոյանի պես ատամնաշարը ցուցադրելու, այլ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հրավերը փոխանցելու համար։

Հաջորդիվ Միրզոյանը ասում է. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում»։

Այդ հասարակական կարծիքը կառավարական «դաչաներ»-ու՞մ եք հաշվել։ Մեր երկրում միայն այդտեղի բնակիչներն են թուրքի գիրկը վազելուն կողմ։ Հասարակության 68-90%-ը համարում է Թուրքիան սպառնալիք (ըստ ոլորտի՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային) եւ միայն 5%-ն է համարում, որ անհրաժեշտ է առաջնահերթ հենց այդ երկրի հետ բարելավել հարաբերությունները (IRI-ի հարցման արդյունքները կցված են գրառմանս)։

Իրականում, դուք պարզապես մարգինալների խունտա եք, որը չի ներկայացնում մեր հասարակությունը եւ ոչ մի պարագայում իրավունք չունի խոսել մեր երկրի անունից։

Մնացածի մասին՝ առաջիկա հարցազրույցներում։