Նոյեմբերի 25-ի գիշերը անօդաչուները գրոհել են Կալուգան, քաղաքի արվարձանում ՀՕՊ ուժերը խփել են երեք դրոն, տեղեկացրել է Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։
Նրա խոսքով՝ դրոնների բեկորները ընկել են արդյունաբերական ձեռնարկության տարածքի վրա, այնտեղ հրդեհ է սկսվել, որը շուտով մարվել է։ Նահանգապետը նշել է, որ տուժածներ չկան։ Գիշերվա ընթացքում շրջանում խփվել է ութ դրոն։
Baza թելեգրամ-ալիքը գրել է, որ դրոնների գրոհին է ենթարկվել նավթագործարանը, այրվել է պահեստարաններից մեկը։ ВЧК-ОГПУ թելեգրամ-ալիքը գրել է, որ անօդաչուները գրոհել են նավթաբազան եւ գործարանը։