ՀՕՊ համալիրներն այսօր՝ օգոստոսի 16-ին, ՌԴ Կալուգայի մարզում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այդ մասին տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստ-իին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 05: 00-ի սահմաններում կանխվել է Կալուգայի մարզի տարածքում երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը:
Ռուսական ՀՕՊ միջոցներով բոլոր ԱԹՍ-ները ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել են»,-ասել են գերատեսչությունում։
Ավերածություններ և տուժածներ չկան:



