«Մուլտի Տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
«Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանք»,- հայտնել են ՔԿ-ից:



