Հայաստանում կացության կարգավիճակները նախկին՝ «ժամանակավոր, մշտական, հատուկ»–ի փոխարեն կլինեն երկուսը` ժամանակավոր և մշտական: Այս մասին ԱԺ–ում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Ըստ փոխնախարարի՝ աշխատանքային միգրացիոն հոսքերի կարգավորման նպատակով կհանվի աշխատանքային հիմքով կացության կարգավիճակի տրամադրումը, փոխարենը կներդրվի քվոտավորման համակարգ, որը կսահմանվի յուրաքանչյուր տարվա համար` ըստ տեսակի և հիմքի։
Պետական տուրքերը ևս կվերանայվեն` ժամանակավոր կացության կարգավիճակի համար գործող 105 հազար դրամ պետական տուրքի փոխարեն կսահմանվի 150 հազար դրամ, իսկ մշտական կացության կարգավիճակի համար` 140 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ։



