Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալներ ունի

Այսօր ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը խորհրդակցություն է անցկացրել կառույցի աշխատակազմի հետ և ներկայացրել ՀՀ վարչապետի 2025 թ․ նոյեմբերի 14-ի որոշումներով նշանակված Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանին և Տիգրան Քանքանյանին։

Ջրային կոմիտեի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արամազդ Դաղբաշյանն ու պ-ն Տիգրան Քանքանյանն իրենց փորձով, գիտելիքով և կառավարման հմտություններով կնպաստեն Ջրային կոմիտեի ու ողջ ջրային համակարգի բարեփոխմանը։

Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ նա հաջողություն է մաղթել պատասխանատու պաշտոններում, և ընդգծել, որ ամբողջ թիմին սպասվում է մեծ ծավալի ու բարդության աշխատանք։