Ջրաշենի ոլորաններում մեքենան սահել և բախվել է...

Փետրվարի 5-ին` ժամը 21։28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ Ford մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով սահել և բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին Ford մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1964 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին կայանած Volvo մակնիշի բեռնատարին և հայտնվել բեռնատարի տակ։

Փրկարարները Ford մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն. Ի.-ին (ծնված 1971 թ.), Ի. Կ.-ին (ծնված 1992 թ.) և Լ. Հ.-ին (ծնված 2020 թ.) տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի տակից դուրս են բերել Ford մակնիշի ավտոմեքենան: