Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-24թթ. նոյեմբեր ամիսն ընկա...

Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան։ Երևույթը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, որը արդեն իսկ լրջագույն խախտում է։ Այս մասին տեղեկացվել է վարչապետՆիկոլ Փաշինյանի և ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային հանդիպման ժամանակ:

«Սա 6 կարևորագույն կետերից է, որի հիման վրա ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից»,- նշել է Պետրոսյանը:

«ՀԷՑ-ում շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիան էր թերգրանցվում, այսինքն ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկում և վճարում էին։ 

Պետական և համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ էին կազմում ում վրա հավելագրումներ էին տեղի ունենում, այդ փաստերով վերջին օրերին կալանավորում տեղի ունեցավ։ Հավելագրումների ծավալը անցնում է մի քանի միլիոն կՎտժ-ը»,- ավելացրել է նա: