Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննար...

Հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։

Զրույցի ընթացքում Բայրամովը շնորհավորել է Չավուշօղլուին, որ Թուրքիայում կայացած նախագահի և խորհրդարանի ընտրություններում Էրդողանն ու իշխող կուսակցությունը ստացել են ձայների մեծամասնությունը և վստահություն հայտնել, որ Թուրքիան էլ ավելի կհզորանա։

Արտգործնախարար Չավուշօղլուն էլ իր երախտագիտությունն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղ բանակցությունների նոր մանրամասներ։