Հայաստանի շուկաներում և սուպերմարկետներում հայտնվել են գերէժան լոլիկի խմբաքանակ։ Օրերս մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ Հայաստան է ներմուծվել թուրքական ծագման բանջարեղեն՝ մեծ խմբաքանակով։
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել արգելելու թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը, սակայն այն դեռ շարունակում է գալ հայկական շուկա։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 20-ին, բայց ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:
Մինչև դեկտեմբերի 31-ը, ուրեմն, Հայաստանում գործող ջերմոցային տնտեսությունները արդեն սնանկացման խնդրի առաջ կկանգնեն։ Հոկտեմբեր ամսից սկսած ջերմոցային տնտեսությունները ջեռուցվում են և տեղական լոլիկի ինքնարժեքը 500 դրամից բարձր է, իսկ շուկայում առկա է թուրքական լոլիկ, որը սուպերմարկետներում վաճառվում է 289 դրամ։
Հետաքրքիր է, որ ընդդիմախսների կալանավորման, ազատազրկման հարցը ժամերի ընթացքում գլուխ բերող Նիկոլ Փաշինյանը չի կարողանում գոնե թուրքական գյուղմթերքի դեմն առնել, որպեսզի Հայաստանի ջերմոցային տնտեսությունները չսննկանան։