Ջալալ Հարությունյանը «սպանեց» գեներալին․ հայր...

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Լուրն արդեն հաստատվել է ՀՀ ՊՆ կողմից։ Այս լուրը ընթերցելիս հակասական զգացողություն է առաջանում։

Իսկ արդյոք Ջալալ Հարությունյանին պետք էր նման պաշտոն։ Խնդիրը ռազմական գործչի՝ Հայրենիքին ծառայելու մեջ չէ։ Հայրենիքին կարելի է ծառայել նաեւ անպաշտոն։

Խնդիրն այլ է․ իսկ պետք էր արդյոք Ջալալ Հարությունյանին պաշտոնի նշանակվել մի կառավարության կազմում, որը պատմության մեջ «անմահացավ» որպես հող հանձնող, Հայ ժողովրդին պարտության տարած, Արցախի մեծ մասը թշնամուն տված, 5-7 հազար հայորդիների զոհվելու պատասխանատվության տակ մտած, ազգադավ ու դավաճան կառավարություն։ Պետք էր արդյոք Ջալալ Հարությունյանին պաշտոնի նշանակվել պարտության, դավաճանության եւ ազգային խայտառակության սիմվոլ հանդիսացող Նիկոլ Փաշինյանի կողմից։

Նույնիսկ ամենավեհ նպատակները չեն կարող արդարացնել Ջալալ Հարությունյանին, ով 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացավ եւ ումից հասարակությունը, Հայ ժողովուրդը լրիվ այլ ակնկալիքներ ունի։ Ժողովուրդն ակնկալում է, որ նա կսկսի խոսել, բացահայտել Հայաստանի դավաճանական իշխանության քայլերը, որոնք բերեցին այն խայտառակ իրավիճակին, որ ունենք այսօր։ Ժողովուրդն ակնկալում է, որ որպես ռազմագետ Ջալալ Հարությունյանը չէր նահանջի եւ հանուն գոնե նահատակված հազարավոր հայորդիների արյան հիշատակի հանդես կգա հայտարարություններով, որպեսզի բոլորն իմանան, թե ինչու նրա հանդեպ հարձակում իրականացվեց վերջապես։

Սակայն զարմանալիորեն Ջալալ Հարությունյանը երեւի ի գին իր հեղինակության, զինվորականի պատվի ու անվան, որոշեց «կուլ գնալ» ու պաշտոն ստացավ, երեւի թե այն բանի համար, որ չխոսի։ Ջալալ Հարությունյանը իր այս որոշմամբ սպանեց գեներալին, որի հետ դեռ հույսեր կային՝ արժանապատվության հույսեր։