Իսրայելը զանգվածային ձերբակալություններ է սկս...

Իսրայելական զինվորականները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում Արևմտյան ափի հարավային Աիդա փախստականների ճամբարում։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։

Տվյալներ, թե քանի մարդ է ձերբակալվել, չեն տրամադրվել։ Պաղեստինյան դիմադրության հետ բախումների մասին տեղեկություններ չկան։

Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով, իսրայելական ուժերը գրոհում են նաև կենտրոնական Հորդանան գետի Արևմտյան ափի Ալ-Բիրա քաղաքը։