Իսրայելը նոյեմբերին մերժել է հումանիտար առաքե...

Իսրայելի կառավարությունը նոյեմբերին մերժել է Գազայի հատված հումանիտար առաքելությունների մոտ 35 տոկոսի մուտքը։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Ինչպես նշվել է փաստաթղթում, նոյեմբերի 1-25-ը Գազայի հատվածում նախատեսվում էր իրականացնել ընդհանուր առմամբ 456 հումանիտար առաքելություն։ Դրանցից 184-ին (40 տոկոս) աջակցություն է ցուցաբերվել, 158 առաքելության (35 տոկոս) մուտքը մերժվել է։ Եվս 73 գործողություն (16 տոկոս) բախվել է խոչընդոտների, 41 առաքելություն (9 տոկոս) չեղարկել է կապերը  լոգիստիկ հարցերի կամ անվտանգության նկատառումներից ելնելով։