Իսրայելը մերժել է Զելենսկիի այցը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ցանկացել է այցելել Իսրայել, սակայն նրան տեղեկացրել են, որ այժմ լավագույն ժամանակը չէ նման այցի համար, գրում է Ynet թերթը։

«Իսրայելում ասել են, որ այժմ ճիշտ ժամանակը չէ Զելենսկիի այցի համար։ Ամեն դեպքում, դա չի նշանակում, որ նա ավելի ուշ Իսրայել չի գա»,- ասվում է հոդվածում։