Իսրայելի կործանիչները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային շրջաններին, որոնք գտնվում են Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանի մոտ։
Պայթյունները որոտացել են թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռու։
Ինչպես հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը, չնայած իսրայելական ավիացիայի ակտիվությանը և հզոր հարվածներին, Բեյրութի օդանավակայանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։