Իսրայելը հրթիռակոծել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի գրաս...

Իսրայելի ավիացիան հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Խանի գրասենյակին։ Շենքը լիովին ավերվել է։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։

Բացի այդ, հաղորդդվում է, որ ավիահարվածների են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի զինված թևի դիրքերը։ Եվս մեկ հրթիռ ընկել է Գազայի արևելքում բնակելի տներից մեկի վրա։ Տուժածների մասին չի հաղորդվում։

Իսրայելական հարվածներին ի պատասխան՝ Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքին՝ իրականացնելով առնվազն 30 արձակում։

Պաղեստինյան անկլավի շուրջ իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ երեկ վաղ առավոտյան Գազայից հրթիռ էր արձակվել, որն ընկել էր Իսրայելի կենտրոնական Միշմերեթ բնակավայրի շենքերից մեկի վրա՝ վնասվածքներ պատճառելով 7 իսրայելցու, այդ թվում՝ 3 երեխայի։ ՀԱՄԱՍ-ը չի ստանձնում հրթիռի արձակման պատասխանատվությունը։