Իսրայելը հայտնել է Սիրիայում Իրանի հետ կապված...

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զինծառայողները Սիրիայի հարավում ձերբակալել են մի քանի զինված արմատականների: Այս մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը Telegram-ում։

Նշվում է, որ ձերբակալվածները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հետ:

«Հետախուզական տվյալների հիման վրա գիշերը զինծառայողներն իրականացրել են մի ջոկատի ձերբակալման գործողություն, որն իրանական «Ալ Քուդս» ուժերի ղեկավարությամբ գործում էր Սիրիայի հարավի Թել Քուդնայի շրջանում», - ասվում է հայտարարության մեջ:

ԻՊԲ-ն հավելում է, որ վերջին շաբաթվա ընթացքում զինվորականներն արդեն երկրորդ անգամ են ձերբակալում «սպառնալիք ներկայացնող» գործակալների։

«Զորքերը շարունակում են կանխել ցանկացած ահաբեկչական կազմակերպությունների ամրացումը Սիրիայում՝ Իսրայելի Պետության բնակիչների պաշտպանության նպատակով», - հավելել են մամուլի ծառայությունում: