Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող...

Իսրայելական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի ռազմական օդանավակայանի, Թալիլա արգելոցի և մոտակայքում գտնվող ռազմական հենակետերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Syria TV-ին։ 

Հարձակումների հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի երկու զինծառայող: 

Սիրիայում ռազմաբազաները ռմբակոծելուց հետո իսրայելական բանակը հայտարարել է, որ կշարունակի քայլեր ձեռարկել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ՝ մարտի 21-ին, իսրայելական ռազմական օդանավերը մի շարք ավիահարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի շրջանում գտնվող ռազմական օբյեկտներին:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ նախքան Սիրիայի նախկին ղեկավարության՝ իշխանությունից հեռանալը թիրախավորված վայրերում տեղակայված են եղել իրանական ուժեր։

Ամիսներ շարունակ Իսրայելը գրեթե ամեն օր ավիահարվածներ է հասցնում Սիրիային՝ ոչնչացնելով սիրիական ռազմական օբյեկտներ, մեքենաներ ու զենքեր։ Միևնույն ժամանակ հարձակումների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։