Իսրայելը անորոշ ժամանակով կպահպանի վերահսկողո...

Իսրայելն անորոշ ժամանակով կպահպանի վերահսկողությունն անվտանգության գոտիների նկատմամբ Գազայի հատվածում,  Լիբանանի հարավում և Սիրիայում՝ առկա սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Իսրայելը չի հեռանա անվտանգության գոտիներից և չի փոխի դրանց սահմանները մինչև ՀԱՄԱՍ-ի վերացումը և Գազայի հատվածի ապառազմականացումը, «Հեզբոլլահ»-ի լիակատար  զինաթափումը Լիբանանի ամբողջ տարածքում և բոլոր ջիհադիստական սպառնալիքների վերացումը Սիրիայից կողմից», - նշել է Կացը, որի հայտարարությունը տարածել է նրա մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է, որ ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի կամ սիրիական ջիհադիստական խմբավորումների կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի նրան,  որ Իսրայելն իր վերահսկողության տակ կվերցնի լրացուցիչ տարածքներ համապատասխան շրջաններում։