Իսրայելն ընդլայնում է իր ռազմական առաքելությո...

Իսրայելի անվտանգության կաբինետն ընդլայնել է իր ռազմական խնդիրների շրջանակը՝ ներառելով տարհանված բնակիչների անվտանգ վերադարձը Իսրայելի հյուսիս՝ Լիբանանի հետ սահմանակից իրենց տներ։

«Իսրայելը կշարունակի գործել այս նպատակին հասնելու համար»,-պարզաբանել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում:

Քնեսեթի հետազոտական ​​և տեղեկատվական կենտրոնից նշել են, որ շուրջ 68 հազար 500 մարդ շարունակում է տարհանվել Լիբանանից «Հըզբոլլահ»-ի հարձակումների պատճառով, իսկ հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված քաղաքները հրթիռակոծություններից նշանակալից վնասներ են կրել:

Թե՛ պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, և՛ թե վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակավ հայտարարել են տարհանվածների վերադարձը պատերազմի նպատակների պաշտոնական ցանկում ներառելու իրենց մտադրության մասին։

Մինչ օրս պատերազմի հիմնական նպատակներն էին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ոչնչացումն ու Գազայում պահվող պատանդների վերադարձը։