Zham.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է, երեկ գիշեր, Թեհրանի մայրաքաղաքում սպանվեց պաղեստիյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիան:
Ըստ իսրայելական Ynet-ի՝ Հանիան սպանվել է հուլիսի 30-ի գիշերվա երկուսի մոտ։ Սպանության նախօրեին Հանիան մասնակցել է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը:
Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ այս ահաբեկչական ակտը կազմակերպել էր Իսրայելը: Նախօրեին նմանատիպ ահաբեկչական ակտ կազմակերպվել էր Հոլանի բարձրունքների այն մասի վրա, որը վերահսկվում էր Իսրայելի կողմից: Դրա արդյունքում սպանվել էին 12 երեխա: Իսրայելի պատասխանը չուշացավև ռմբակոծության թիրախ դարձավ Լիբանանի մայրաքաղաքաը:
Թվում էր, թե դրանից հետո նմանատիպ հարձակումները պիտի դադարեին, մանավանդ, որ հետագա լարվածության մեջ շահագրգրված չէին, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը և ոչ էլ Իրանը:
Բայց արի ու տես, որ շատերի համար, անսպասելի, գիշերը հարձակում կազմակերպվեց ՀԱՄԱՍ-ի ղեկավար վրա, այն էլ՝ Թեհրանում:
Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ, Չինաստանին հաջողվել էր պաղեստինյան երկու խմբավորման ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի ղեկավարներին մերձեցնել իրար հետ: Բանն այն է, որ այս երկու պաղեստինյան խմբավորումները հարաբերությունները լարվել էին, այն բանից հետո, երբ Գազայի ընտրություններում, տարիներ առաջ, ՀԱՄԱՍ-ը հաջողություն արձանագրեց, իսկ ՖԱԹՀ-ը այդ ընտրությունների արդյունքները փաստացի կասկածի տակ դրեց: Դրանից հետո Պաղեստինի Գազայի հատվածում իշխում էր ՀԱՄԱՍ-ը, որտեղ չկային ՖԱԹՀ-ի ներկայացվուցիչները, իսկ Պաղեստինյան տարածքի, Հորդանան գետի արևմտյան ափում իշխում է ՖԱԹՀ-ը, որտեղ չկան ՀԱՄԱՍ-ի կառույցները: Վերջինս համարվում է ավելի արմատական դիրքորոշում ունեցող խմբավորում, Իսրայելի հանդեպ, քան ՖԱԹՀ-ը: Վերջինս, ճանաչում է Իսրայելի գոյությունը 1967 թվականի սահմաններում, ՀԱՄԱՍ-ը ընդհանրապես Իսրայելի գոյությունը չի ճանաչում: ՀԱՄԱՍ-ը իր բնույթվ կրոնա-քաղաքական միավորում է, ՖԱԹՀ-ը՝ աշխարհիկ:
ՀԱՄԱՍ-ին Արևմուտքում համարում են ահաբեկչական կազմակերպություն և Պաղեստինի ներկայացուցիչ համարում են բացառապես ՖԱԹՀ-ին: Պաշտոնապես, որպես Պաղեստինի ղեկավարի անունից հանդես է գալիս ՖԱԹՀ-ի ղեկավար Աբասը:
Սակայն Ռուսաստանն ու Չինաստանը այս երկու կառույցների հանդեպ ունեն հավասար մոտեցում: Արաբական աշխարում ավելի շատ ընդունված է ՖԱԹՀ-ը, Աբասի գլխավորությամբ, բացառությամբ Իրանի, Թուրքիայի և էլի մի շարք երկրների, որտեղ ավելի շատ դաշնակից են համարում ՀԱՄԱՍ-ին:
Իսմայիլ Հանիան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն էր: Նա հիմնականում ապրում և գործում էր Քաթարում և վարում էր միջնորդավորված բանակցություններ Իսրայելի հետ:
Հանիայի սպանությունը ցույց է տալիս, որ Իսրայելի այսօրվա ղեկավարը միտումնավոր է գնացել այդ քայլին, որպեսզի կազմաքանդի բոլոր հնարավոր բանակցային կամուրջմները պաղեստինցիների հետ: Նաթանյահուն փաստացի փորձում է հրահրել մեծ պատերազմ, ցանկանալով այդ պատերազմից հաղթող դուրս գալ, որպեսզի դրանից հետո նրա հանդեպ մեղադրանքները երկրի ներսում զգալիորեն պակասեն: Ո՞վ կհանդգնի դատել պատերազմի հերոսին, որ հաղթանակի տարած կլինի: Իսկ թե ինչ կլինի տարածաշրջանի և աշխարհի հետ, Նաթանյահուին ամենաքիչն է հետաքրքրում, քանի որ հակառակ դեպքում, եթե մթնոլորտը տարածաշրջանում հանդարտվի, ապա իսրայելական հանրությունը կրկին հիշելու է իրեն՝ Նաթանյաուհին, ում մեղադրում են մի շարք դրվագներով:
Սա այն դեպքն է, երբ երկրի ղեկավարը, հանուն իր շահի, ռիսկի տակ է դնում սեփական երկրի և տարածաշրջանի ապագան:
Բայց Նաթանյահուն իր այս մոտեցումով միայնակ չի: Նույն վիճակում են, օրինակ Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը և շատ ուրիշ գործիչներ, ովքեր հանուն իրենց անձնական շահի, կարող են ոտնահարել սեփական երկրների շահերը: Օրինակ, եթե Ուկրաինայում հաստատվի խաղաղություն, ուկրաինացիների կողմից տարածքների կորստի գնով: Դրանից հետո ինչպե՞ս է Զելենսկին նայելու ուկրաինացիների աչքերի մեջ: Դրա համար էլ նա շահագրգրված չէ, որ այդ գնով հաստատվի խաղաղություն, իսկ պատերազմում էլ ռուսները հաղթում և նոր տարածքներ են գրավում: Իսկ արդեն այս պահին, զոհվել է ավելի քան կես միլիոն ուկրաինացի: Պարզ է, որ Զելենսկին հայտնվել է քաղաքական թակարդի մեջ և նրա գոյության միակ տարբերակը, պատերազմի հավերժ շարունակությունն է:
Նույնը վերաբերվում է նաև Փաշինյանին: Նա միտումնավոր գնաց Արցախի հանձմանը, որպեսզի, իր պատկերացմամբ, Ադրբեջանի հետ կարողանա ընդհանուր լեզու գտնել և դուրս բերել Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից և փաստացի մտցնել Թուրքիայի ազդեցության տակ՝ ԱՄՆ-ի հովանավորմամբ:
Սակայն պարզվեց, որ թուրքերն ու ադրբեջանցիները Արցախի կորուստով չեն ուզում սահմանափակվել և Հայաստանի հետ հարաբերություններում որդեգրել են «ավելին ավելիից հետո» սկզբունքը, ինչը նշանակում է, որ Հայաստանը պիտի անընդհատ զիջումների գնա Ադրբեջանին, որպեսզի վերջինս համաձայնվի համակերպվել Հայաստանի գոյության հետ: Սակայն տեսնելով Նիկոլ Փաշինյանի շահագրգրվածությունը և Հայաստանի՝ առանց դաշնակցի մնալու հեռանկարը, Ադրբեջանը ոչ թե համաձայնվում է հերթական զիջումներից հետո հանգիստ թողնել Հայաստանին, այլ ճիշտ հակառակը՝ նոր զիջումների փաթեթ է առաջադրում, ինչը տրամաբանական է, եթե երկիրը ինքնակամ հրաժարվում է իր անվտանգային սյուներից, ինչու՞ պիտի Ադրբեջանը ինչ-որ մի պահ համաձայնվի և չպահանջի նոր զիջումներ:
Ասել, որ Փաշինյանի այս հրեշավոր քայլերը շարքային դավաճանություն են, նշանակում է՝ ոչինչ չասել:
Նա արդեն գտնվում է ամերիկյան թակարդում և այլ ելք չունի, քան գնա Հայաստանի փուլային կազմաքանդմանը: Նրան այսօր հետաքրքրում է մեկ բան. ինչպես այս անգամ էլ բարդել Հայաստանի ոչնչացումն ուրիշների վրա (նախկինների, ղարաբաղցիների, Ռուսաստանի և այլն), որպեսզի Հայաստանի ավարտից հետո ինքը չընկնի Թալեաթ փաշայի օրը:
Սա է իրականությունը: