Իսրայելի տարածքում հայտնաբերվել են ՀԱՄԱՍ-ի 15...

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր 900 իսրայելցի է զոհվել, հայտնում է SkyNews-ը։

Բացի այդ, Իսրայելի տարածքում հայտնաբերվել են ՀԱՄԱՍ-ի 1500 գրոհայինների դիեր, հայտնել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։

Իսրայելի ՊՆ-ն հրապարակել է նաև պատերազմի սկզբից ի վեր զոհված 123 զինվորների անունները։

Հաստատվել է նաև, որ Լիբանանի հետ հյուսիսային սահմանին փոխհրաձգության ժամանակ զոհվել է իսրայելական բանակի մեկ փոխգնդապետ։