Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբ...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի ռազմաքաղաքական կաբինետի նիստ կհրավիրի՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնագիրը քննարկելու համար։

Ըստ «Այսօր Իսրայելում» պորտալի, մինչ այդ վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություններ կանցկացնի կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հետ և կհանդիպի բանակի ղեկավարության հետ։

Միաժամանակ, Իսրայելն առայժմ հերքում է ամերիկյան տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունը, ըստ որի առաջիկա ժամերին համաձայնություն ձեռք կբերվի։