Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանի հարավո...

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ են արել։ Զգուշացումը հրապարակել է X-ում ՑԱԽԱԼ-ի խոսնակ Ավիխայ Էդրին։

Ըստ տարածված հաղորդագրության՝ իսրայելական ուժերը մտադիր են շուտով հարձակվել Լիբանանի հարավում տեղակայված «Հըզբոլլահ»-ի ահաբեկչական ենթակառուցվածքների վրա՝ կանխելու համար տարածքում գործունեությունը վերսկսելու [նրա] փորձերը։ Այդ կապակցությամբ, Դեյր Քիֆահ և Շեհուր գյուղերի բնակիչներին, «կից քարտեզների վրա կարմիրով նշված շենքերի բնակիչներին, ինչպես նաև հարակից շենքերում ապրողներին» խորհուրդ է տրվում «անհապաղ լքել դրանք կամ տեղափոխվել» անվտանգ հեռավորության վրա։

ՑԱԽԱԼ-ը բազմիցս նշել է «ամբողջ Լիբանանում ահաբեկչական ակտիվներ» վերականգնելու «Հըզբոլլահ»-ի կողմնակիցների փորձերը։ Բանակում ընդգծել են, որ Իսրայելը նման գործողությունները հանրապետության հետ հրադադարի համաձայնագրի խախտում է համարում։