
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման օպերատիվ ծրագրերը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Նա հաստատել է այդ ծրագրերը Իսրայելի բանակի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յանիվ Ասորի և մի շարք այլ ռազմական ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում։
Կացի խոսքով՝ զինվորականների խնդիրն է վերադարձնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականների կողմից անկլավում պահվող պատանդներին։
«Հիմա մեր հիմնական նպատակը բոլոր պատանդներին տուն վերադարձնելն է։ Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հրաժարվել, ապա նա կվճարի գնալով ավելի ծանր գին՝ հող, որը կվերցվի նրանցից, գրոհայիններ, որոնք կվերացվեն, և ենթակառուցվածքներ՝ մինչև դրանք ամբողջությամբ ջախջախվեն»,- ասել է նախարարը։