Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) թարմացրել է զոհված զինծառայողների ցուցակը, գրում է Times of Israel-ը։
Հրատարակության տվյալներով՝ երեքշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ցուցակում ավելացրել է ևս 38 անուն։ Այսպիսով իսրայելցի զինվորների զոհերի թիվը հասցնում է 123-ի։
Մինչ այս գրանցվել էր մահվան 85 դեպք։
Ավելի վաղ նշվել էր, որ ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով ավելի քան 900 իսրայելցի է զոհվել։



