Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշա...

Իսրայելի հյուսիսային հատվածում հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։

«Իսրայելի հյուսիսում ազդանշաններ են հնչել»,- ասվում է բանակի հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։