Իսրայելի հետախուզության նախարար Գամլիելը կընդ...

Իսրայելի հետախուզության և ատոմային էներգիայի նախարար Գիլա Գամլիելը կհանդիպի իրանական վերջին Շահ Փահլավիի դինաստիայի ղեկավարԻրանի թագաժառանգ Շահզադե Ռեզա Փահլավիի հետորն այժմ ապրում է ԱՄՆ-ումՇահի ժառանգորդը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Իսրայել՝ «ամրապնդելու նպատակով Իսրայելի և Իրանի ժողովուրդների հարաբերություններըկամուրջ ստեղծելու երկու ժողովուրդների միջեւ»,- ասվում է Իսրայելի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելը կընդունի Իրանի թագաժառանգ արքայազն Ռեզա Փահլավիին՝ շահի որդուն և երբևէ հանրային այցով Իսրայել այցելած իրանցի ամենաբարձրաստիճան գործչին», - ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավիինև ես բարձր եմ գնահատում առաջին անգամ Իսրայել այցելելու նրա խիզախ որոշումը», - ասել է նախարարը:

Իր այցի ընթացքում Ռեզա Փահլավին կմասնակցի Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված պաշտոնական բացման արարողությանըկայցելի աղազերծման գործարան՝ ծանոթանալու իսրայելական ջրամատակարարման տեխնոլոգիաներինկհանդիպի Բահայի կրոնական համայնքի և հրեա-իրանական համայնքի անդամների հետ։

Թագաժառանգը պետք է գահը վերցներ հոր՝ շահ Մուհամմեդ Ռեզա Փահլավիից հետոսակայն 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո նա ընտանիքի հետ լքել է երկիրը։