Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը...

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը երկրի կառավարությանը կներկայացնի Հայոց ցեղասպանությունն Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։  Իսրայելի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես Իսրայելի կառավարությանը հաջորդ նիստում կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձև։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում։ Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթ՝ քվեարկության»,- գրել է Սաարը։I will bring before the Israeli government at its next meeting a proposed resolution for the official recognition by the Government of Israel of the Armenian Genocide.Recognizing the genocide perpetrated against the Armenian people in the final years of the Ottoman Empire is…— Gideon Sa'ar | גדעון סער (@gidonsaar) June 25, 2026