Իսրայելական բանակը հայտարարել է քաղաքներում ռ...

Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։

Այսօր զինվորականները սկսել են Սդերոտ քաղաքը զինված անձանցից մաքրելու գործողությունը։

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի գրոհայինները ներթափանցել են երկրի հարավի սահմանային շրջաններ։