Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Գազայի հատվածում գործողության մեկնարկից ի վեր սպանվել են ՀԱՄԱՍ-ի վեց բարձրաստիճան անդամներ։
Ըստ բանակի մամուլի ծառայության՝ նրանց թվում են եղել անկլավում շարժման առաջնորդ Յահյա Սինվարի մերձավորները, ինչպես նաև Իսրայելի հարավային բնակավայրերի վրա էսկալացիայի սկսվելու օրը հարձակման պատասխանատուները։



