Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյու...

Իսպանիայի ազգային ոստիկանությունը վերջ է դրել հանցավոր կազմակերպության գործունեությանը, որը նպաստել է Եվրոպայի այլ երկրներ մարիխուանայի մատակարարումներին։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ գործողությունն իրականացվել է Եվրոպայի ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ համատեղ։ Հետաքննության ընթացքում ձերբակալվել է 54 մարդ, որոնց մեծ մասն՝ Իսպանիայում։ Բոլոր կասկածյալները թագավորության հպատակներ են։

Նրանք եղել են հանցավոր կազմակերպության անդամներ, որն օտարերկրյա խմբավորումների համար թմրանյութեր վաճառելիս հանդես է եկել որպես միջնորդ: Ձերբակալվածները նաև լվացել են անօրինական գործունեությունից ստացված եկամուտները հիմնականում անշարժ գույքի ոլորտում ներդրումների միջոցով:

Իսպանիայում խուզարկությունների ժամանակ առգրավվել է 600 կգ մարիխուանա։