
Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհները մեկ օրում տարածվել են ևս 30 հազար հեկտարով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ըստ Անտառային հրդեհների մասին եվրոպական տեղեկատվական համակարգի՝ 2025 թվականի սկզբից ի վեր հրդեհներից տուժել է Իսպանիայի շուրջ 373 հազար հեկտար տարածք։ Սա երկրի համար ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2022 թվականին, երբ կրակի ճիրաններում հայտնվել էր 306 հազար հեկտար տարածք։
Հրդեհների հիմնական օջախները գտնվում են Գալիսիայի, Կաստիլիա-Լեոնի, Աստուրիայի և Էքստրեմադուրայի ինքնավար համայնքներում։
Ներկայում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։ Ավելի քան 30 հազար բնակիչ տարհանվել է։