Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հետաքննություն է սկսել նոյեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ թագավոր Ֆելիպ Վեցերորդն ու վարչապետ Պեդրո Սանչեսը այցելում էին ջրհեղեղից տուժած շրջաններ: Ինչպես պարզաբանել է ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան, միջադեպի ժամանակ անհայտ անձը հարվածել է վարչապետին։
Ներքին գործերի նախարարության ղեկավարը դատապարտել է տեղի ունեցածը: Նա նշել է, «քննությունը ստանձնել է Քաղաքացիական գվարդիայի տեղեկատվական շտաբը»։ «Կառավարության ղեկավարին հարվածել են»,- TVE-ին տված հարցազրույցում պարզաբանել է նախարարը։ Գրանդե-Մարլասկան ընդգծել է, որ կարելի է եզրակացնել՝ նկատի ունենալով իրադարձությունների զարգացումը, որ միջադեպի ագրեսիվ տրամադրված մասնակիցները խիստ կազմակերպված են գործել։
Նոյեմբերի 3-ին Ֆիլիպ Վեցերորդը կնոջ՝ Լետիսիայի, Սանչեսի և Վալենսիայի ինքնավար համայնքի կաբինետի ղեկավար Կառլոս Մասոնի հետ այցելել է երկրի արևելքում ջրհեղեղներից տուժած շրջաններ։ Ըստ El Pas պարբերականի՝ Պայպորտա գյուղում տեղի բնակիչները միապետների վրա ցեխ են շպրտել, նրանց մարդասպաններ են անվանել ու պահանջել են հեռանալ։ Վարչապետին ստիպված տարհանել են, իսկ թագավորի ուղևորությունն՝ ընդհատել։ Միջադեպի ընթացքում կոտրվել են Սանչեսի պատվիրակության ավտոմեքենաներից մեկի ապակիները։