
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մոլեգնող հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Հրդեհը մեկ մարդու կյանք է խլել, 180 մարդու ստիպել է տարհանվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ տեղի իշխանությունների՝ հրդեհի մեկուսացմանը նպաստել են գիշերը ստեղծված բարենպաստ եղանակային պայմանները։
Տրես Կանտոսի շրջանում մոլեգնող հրդեհն այրել է ավելի քան 1000 հեկտար տարածք։
Հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ նաև եվրոպական այլ երկրներում։ BBC-ն նշում է, որ Իսպանիայում և Պորտուգալիայում բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև առնվազն օգոստոսի 13-ը։ Ըստ կանխատեսումների՝ ջերմաստիճանը կհասնի մինչև 44 աստիճան Ցելսիուսի։