Իսկ թե ո՛վ է դատական իշխանության հեղինակությո...

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Բարձրագույն դատական խորհուրդի կողմից դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելուն, գրում է.

«Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց մերժել դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։ Դա լավ լուրն է։

Վատ լուրն էլ այն է, որ ԲԴԽ 4 անդամ կողմ է եղել միջնորդությունը բավարարելուն։ Ընդ որում, նրանցից երկուսը՝ Վիգեն Քոչարյանն ու Դավիթ Խաչատրյանը, պատրաստվում են հատուկ կարծիք գրել։

Փաստորեն, Վիգեն Քոչարյանն ու Դավիթ Խաչատրյանը գրավոր «հիմնավորելու են», որ երկարատև արձակուրդ մեկնելիս գործերը վերամակագրման հանձնելով՝ դատավոր Ռշտունին վնասել է դատական իշխանության հեղինակությունը։ Շատ հետաքրքիր կլինի կարդալ պարոնների հիմնավորումները։

Իսկ թե ո՛վ է դատական իշխանության հեղինակությունը բարձրացնում և ո՛վ՝ իջեցնում՝ Ռշտունի՞ն, թե՞ պարոնայք Քոչարյանն ու Խաչատրյանը, կարծում եմ ակնհայտից էլ ակնհայտ է»։