Իսկ հիմա Փաշինյանը ուր ուզի` Հայաստանը կտանի....

«Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու կապակցությամբ մի դեպք հիշեցի։ Մոսկվայում հայերը ինձ պատմում էին ֆիդայիների մասին, որոնք յուրաքանչյուր պահի պատրաստ էին իրենց զոհել հանուն հայրենիքի։ Պատերազմի օրերին, երբ եկա Ղարաբաղ` այնտեղ տեսա երիտասարդ նորակոչիկների, որոնք ֆիդային չէին, որոնք զինվոր լինելով հանդերձ խոսում էին պատերազմի ընթացքում անիմաստ, նույնիսկ` իրենց համար անհասկանալի բաներից` ՀՆԱ աճից, Փաշինյանին սատարելու մասին, կոռուպցիայի դեմ պայքարից և տնտեսական աճից։ Աշխարհում որևէ տեղ, նամանավանդ պատերազմի ընթացքում զինվորները նման բաներից չեն խոսում։ Այդտեղ հասկացա, որ ֆիդայիները մնացել են առաջին պատերազմում։ Նրանց եկել են փոխարինելու մարդիկ, որոնք ունեն այլ գլոբալիստական արժեհամակարգ ... Իսկ հիմա Փաշինյանը ուր ուզի` Հայաստանը կտանի. կուզի կտանի դեպի Թուրան, խանգարող չկա»,-գրում է հայտնի ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկո