Իշխող քաղաքական ուժը ցանկություն է հայտնում ս...

Այս պահին Սահմանադրական դատարանի մոտ ընդհանում է «ՎԵՏՕ» նախաձեռնության շտապ կազմակերպված ակցիան՝ ղեկավար Նարեկ Մալյանի գլխավարությամբ: Կազմակերպչի խոսքով՝ այնտեղ են՝ ապահովելու Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը:

Հավքաին ներկա է նաև իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ով, լրագրողների հետ զրույցում  մեկնաբանելով հավաքին իր մասնակցությունը, ասաց.

«Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները պահանջում են որոշակի արձագանք, որովհետև մենք լրջագույն կարմիր գծեր ենք հատում: Սահմանադրությունը սահման է գծում քաղաքական իշխանության կամայականութոյւնների և չարաշահումների առջև: Եվ մենք տեսնում ենք, որ ինչ-որ մտացածին, օդից վերցրած մտավարժանքներով փորձ է կատարվում հանրության մեջ ստեղծել տպավորություն, որ Սահմանադրական դատարանում առկա է իրավական ճգնաժամ: Սահմանադրական դատարանում առկա չէ իրավական ճգնաժամ, առկա է ճգնաժամ, այո, բայց ոչ սահմանադրական դատարանում և ոչ իրավական ճգնաժամ: Առկա է քաղաքական բնույթի ճգնաժամ»:

Մասնավորեցնելով խոսքը՝ Մելիքյանն ընդգծեց.«Իշխող քաղաքական ուժը կարծես թե ցանկություն է հայտնում գրավել դատարանը, սահմանադրական կարգի տապալման ճանապարհով, և դա կարելի է համարել մայիսի 19-20-ի համատեքստում՝ դատարանների արգելափակման: Սա կարմիր գիծ է, որ ոչ մի կերպ չի կարելի թույլատրել, որ հատվի: Սա որևէ առնչություն չունի անձերի հետ: Այս նախադեպը կարող է տասնամյակներ ու տասնամյակներ մեր երեխաների և թոռների սերնդին պետականաքանդ օրինակ տալ: Մենք իրավունք չունենք այս՝ իրավաբանության հետ որևէ կապ չունեցող նախադեպը թողնել, որ  կյանքի իրավունք ստանա»: