Իշխանությունը կորցնելուց մտահոգված չենք. ՔՊ-ա...

Բոլոր քաղաքացիները մտահոգ են, որովհետեւ երկրում տեղի են ունենում սահմանազատման գործընթացներ, ջրհեղեղներ. Բայց 3 մլն բնակչության ամենապիկ ժամանակ մեկ տոկոսի մտահոգությունը, ով իրենց հրավիրել է հանրահավաքի, թող իրենք այդ մտահոգությունները փարատեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Հայաստանում թե 99 տոկոսի մտահոգությունները փարատենք, թե այդ 1 տոկոսի: Դա անում ենք մեր աշխատանքով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը խոսում է խաղաղությունից, իսկ Ալիեւը հայտարարել է, որ մինչեւ Հայաստանը Սահմանադրությունը չփոխի, խաղաղություն չի լինելու, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես առաջնորդվում եմ եւ խորհուրդ եմ տալիս բոլորին առաջնորդվել մեր երկրի ղեկավարի ասած հայտարարություններով: Կիմ Չեն Ընն էլ կարող է մի ուրիշ բան ասել»: