
Իշխանությունը հետաքրքիր մանիպուլյատիվ քայլ արեց, որն այսօր հաջողությամբ իր ավարտին է հասցնում։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ընդդիմադիր դաշտում նոյեմբերի 10-ից սկսած եղել է մեկ պահանջ՝ վարչապետի հրաժարականի պահանջը, որի վերաբերյալ ձևավորվել էր կոնսենսուս։ Վարչապետը պետք է հրաժարական տար, և խորհրդարանը, որն ունի իշխանություն, որը լեգիտիմ է, պետք է ընտրի նոր վարչապետ։ Ի պատասխան այս հայտարարությունների, ձևավորված հանրային ակնկալիքի ու պահանջարկի, վարչապետը հայտարարում է՝ ես կառաջարկեմ ձեզ անենք ընտրություններ։ Եվ սկսվում է արտահերթ ընտրությունների մասին, այսպես կոչված, նիսյա խոսակցություն։ Այսինքն՝ նաղդ պրոբլեմները թողած՝ նիսյա խոսակցություն է։ Այսինքն՝ ամբողջ դաշտը, հանրային օրակարգը մանիպուլացված է կեղծ օրակարգերով»,- ասաց Էդմոն Մարուքյանը։