«Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է գովազդի թույլտվություն տրամադրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի համար:
Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը, դիմել էր «Կոնտրա Լեգեմ» փաստաբանական բյուրո և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։
Երևանի քաղաքապետարանը ո՛չ մերժել էր գովազդի թույլտվության տրամադրումը, ո՛չ բավարարել էր այն և ո՛չ էլ մատնանշել էր, թե դիմումի թերությունը ինչումն է կայանում։
Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որը թույլ է տալիս ենթադրել, որ նույնիսկ այնպիսի հարցը, ինչպիսին գրքի համար գովազդի թույլտվությունն է, քաղաքական շահարկումների պատճառ է դառնում: Դրանից հետո ինքնըստինքյան առաջանում է մեկ հարց. «Արդյոք իշխանությունները վախենո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի գրքից»,- գրում է Alternativ.am-ը:



