Իշխանություններին ստրկամիտ ու զինվորի կյանքը...

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

Հայաստանում գյուղապետերի, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների մեծ մասը հրաժարվում է տարածք տրամադրել բանակի համար քողարկիչ ցանցեր սարքելու համար' չթաքցնելով, որ խուսափում է ընդառաջել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց։

Սա ունի երկու բառից կազմված ձևակերպում։ Ինքներդ եզրակացրեք և ձևակերպեք ըստ սեփական նախասիրությունների։

Իրականում իրենց պաշտոնի ու կեղտոտ գոյության համար անգամ բանակում ծառայող զինվորի կյանքն ու անվտանգությունը արհամարհող չինովնիկները պետք է արհամարհվեն ու քարկոծվեն սեփական հանրության կողմից, քանի որ նրանց արածը դավաճանություն է հայրենիքի ու զինվորի նկատմամբ։

Շնորհակալություն նրանց, ովքեր առանց երկմտելու ընդառաջ քայլ են անում ու ակտիվորեն աջակցում քողարկիչ ցանցերի ստեղծման աշխատանքներին' լավ գիտակցելով, որ դա փրկում է հայ զինվորի կյանքը։

Իսկ իշխանություններին ստրկամիտ ու զինվորի կյանքը արհամարհող չինովնիկների անունները հնչեցնելու եմ հերթով։ Որպես սկիզբ' Գավառի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մեծագույն մասը պատճառաբանել է, թե բանակը քողարկիչ ցանցի կարիք չունի, ՊՆ-ն տալիս է, հետևաբար իրենք չեն զբաղվի դրանց արտադրությամբ։ Ճանաչեք ձեր հակահայ չինովնիկներին։