Իշխանության ներկայաչուցիչները վախենում են ցան...

Այսօր առավոտյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում հանդիպեցի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ով դատարանում պաշտպանում էր «ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով մեղադրվող մի քաղաքացու, գրել  է  «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ։

«Ներքոնշյալ տեսարանը դատարանի առջև էր, թվով շուրջ 50 ոստիկանական համազգեստով անձինք՝ տուրիստական ավտոսբուսով, այդ ընթացքում գտնվում էին դատարանի առջև։

Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ իշխանության ներկայաչուցիչները վախենում են ցանկացած երևույթից, ինչ տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում և իրենց վախը փոքրիշատե հաղթահարելու համար տասնյակ ոստիկաններով են շրջապատում ցանկացած հաստատություն, որտեղ որևէ գործընթաց է տեղի ունենում։

Այդ ընթացքում մի պապիկ մոտեցավ ինձ և հարցրեց՝ Бандит Յապոնչիկին ե՞ն դատում, որ այսքան ոստիկաններ են հավաքվել այստեղ...»,- նշել է նա։